Լանջանիստ գյուղի սարերում այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 18, 24News  

,

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «911» ծառայությունը հոկտեմբերի 18-ին, ժամը 13:10-ին տեղեկություն է ստացել, որ Արարատի մարզի Լանջանիստ գյուղի սարերում այրվում է խոտածածկ տարածք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:42-ին, մարվել՝ 17:07-ին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ: