Թուրքիային դատապարտելու համար Կիպրոսի ղեկավարը մահվան սպառնալիքներ է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 18, 24News  

.

Թուրքիայում շարունակում է մեծ աղմուկ հանել այսպես կոչված Հյուսիսային Կիպրոսի թուրքական Հանրապետության նախագահ Մուստաֆա Աքընջի արձագանքը՝ Թուրքիայի կողմից Սիրիայում սկսած և ժամանակավորապես դադարեցրած «Խաղաղության ակունք» ռազմական գործողության վերաբերյալ։ Այս մասին գրում է Էրմենիհաբերը:

Այդ հայտարարության մեջ Աքընջըն ասել էր, որ Թուրքիայի կողմից նախաձեռնած «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունից, «ոչ թե ջուր է հոսում, այլ՝ արյուն»։ Այս հայտարարությունը խստորեն դատապարտեցին Թուրքիայի մի շարք բարձրաստիճան պաշտոնյաներ։

Տեղի ունեցածից հետո, հայտնի է դարձել, որ Աքընջըն այդ հայտարարության պատճառով մահվան սպառնալիքներ ու հայհոյանքոներ պարունակող նամակներ է ստացել։ Ինքնահռչակ երկրի նախագահականն էլ նամակի հեղինակների անունները ուղարկել է ոստիկանություն և դատախազություն։