Մանրամասներ ոստիկանին կրակած 2 եղբայրների տված ցուցմունքներից․ ցմահ են տալու. «Ժողովուրդ»

ԵՐԵՒԱՆ, 19 ՀՈԿՏԵՄԲԵՐ, 24News

.

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել հոկտեմբերի 17-ին սպանված ոստիկանին կրակած երկու եղբայրների տված ցուցմունքներից: Մեզ հասած տեղեկությունների համաձայն` եղբայրները խոստովանել են, որ գողություն են կատարել նշված գիշերը: Երբ տեսել են ոստիկաններին, վախեցել են ու փախուստի են դիմել:

Եղբայրներից մեկը, որը կրակել է ոստիկան Տիգրան Առաքելյանի վրա, ցուցմունք է տվել, թե չի ցանկացել սպանել ոստիկանին: Ըստ նրա` երբ տեսել է, որ ոստիկանները բռնել են իր եղբորը, պառկեցրել գետնին, մոտեցել է, զենքը խլել եւ կրակել է՝ վախեցնելու նպատակով, բայց կրակոցը սպանել է Տիգրան Առաքելյանին:

Իհարկե, սպանողը կարող է իրեն մեղմացուցիչ հնչերանգներով ցուցմունքներ տալ, բայց ե՛ւ նա, ե՛ւ բոլորը պետք է մեկընդմիշտ գիտակցեն, որ ոստիկանի, ծառայողի վրա ձեռք բարձրացնողը առանց ներման պատժվելու է խստագույնս: Տվյալ դեպքում 16 տարեկան տղան, որ կրակել է ոստիկանին, ցմահ կալանքի տակ է մնալու»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում