Խոշոր ավտովթար Սյունիքում. բախվել են Range Rover-ը և Nissan Pathfinder-ը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Հասարակություն

Հոկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 266 կմ հատվածում՝ Շուռնուղ գյուղի վարչական տարածքում, բախվել են Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ՝ 28-ամյա Վարդան Սարգսյանի վարած Range Rover մակնիշի 10 RG 777 համարանիշի և Սյունիքի մարզի Արավուս գյուղի բնակիչ՝ 56-ամյա Արգամ Հովսեփյանի վարած Nissan Pathfinder մակնիշի 67 VP 777 համարանիշի ավտոմեքենաները, այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր՝ Սյունիքի մարզի Արավուս գյուղի բնակիչ, 51-ամյա Նարինե Ջհանգիրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գորիս» բժշկական կենտրոն։

Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի մեղավորը եղել է Վ. Սարգսյանը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել Nissan-ին, իսկ Nissan-ի վարորդ Ա. Հովսեփյանն աշխատում է Սյունիքի մարզի Արավուս համայնքի վարչական ներկայացուցիչ, իսկ հիվանդանոց տեղափոխված Ն. Ջհանգիրյանն աշխատում է Արավուս գյուղի միջնակարգ դպրոցում՝ որպես տնօրեն։