ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News
Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լեոնել Մեսսին խոսել է ակումբի հետ պայմանագիրը երկարաձգելու մասին։
«Ակումբի հետ բառացիորեն վերջերս ենք քննարկել պայմանագիրս։ Չեմ ուզում պայմանագրով ստանձնել պարտավորություններ ու խաղալ ոչ լիարժեք մարզավիճակում»,- ասել է Մեսսին ու նշել, որ կատալոնական ակումբում կմնա մինչև իր կարիերայի ավարտը։
Ըստ տեղեկությունների «Բարսելոնան» 10 տարվա պայմանագիր է առաջարկել հարձակվողին, հետագայում ակումբում պաշտոն ստանալու հնարավորությամբ։