«Էրեբունի-Երևան 2801» տոնակատարության անցկացման ընթացքում փակ փողոցներ կլինեն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News 

փողոց

«Էրեբունի-Երևան 2801» տոնակատարության շրջանակում նախատեսվող միջոցառումները պատշաճ մակարդակով կազմակերպելու նպատակով ս.թ. հոկտեմբերի 17-ին և 18-ին՝ ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20-ը՝ ժամը 09:00-ն, Երևան քաղաքի հետևյալ փողոցներում կդադարեցվի տրանսպորտային երթևեկությունը: Ժամանակավոր անհարմարությունների համար Երևանի քաղաքապետարանը հայցում է ներողամտություն: 

Գևորգ Չաուշի արձանի հարակից տարածք
Հոկտեմբերի 17՝ ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20՝ ժամը 09:00։

Մազմանյան 22 շենքի մոտից, Բաշինջաղյան 188 շենքի մոտից, Մարգարյան 2-րդ նրբ. - Բեկնազարյան փողոցների հատման վայրից
Հոկտեմբերի 17՝ ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20՝ ժամը 09:00։

Մուտքը դեպի Խուդյակովի 222
Հոկտեմբերի 17՝ ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20՝ ժամը 09:00։

Կոմիտասի 1, հարակից հրապարակ
Հոկտեմբերի 17՝ ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20՝ ժամը 09:00։

Կոմիտասի 1, Կասյան փողոց, հարակից հրապարակ, դեպի Հակոբ Հակոբյան փողոց իջնող հատված
Հոկտեմբերի 17՝ ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20՝ ժամը 09:00։

Աղաբաբյան փողոց,
Դավթաշենի կենտրոնական այգու հարակից տարածք
Հոկտեմբերի 17՝ ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20՝ ժամը 09:00։

Էրեբունի թանգարանի առջևի հրապարակ
Հոկտեմբերի 17՝ ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20՝ ժամը 09:00։

Բյուզանդ-Սարյան փողոցների հատման կետ
Հոկտեմբերի 17՝ ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20՝ ժամը 09:00։

Նանսենի անվան զբոսայգի, Նանսենի փողոց /երկու կողմից/
Հոկտեմբերի 17՝ ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20՝ ժամը 09:00։

Պարույր Սևակի արձանի հարակից տարածք, Ռուբինյանց փողոցից դեպի Պարույր Սևակ փողոցի ետնամաս
Հոկտեմբերի 17՝ ժամը 14:00-ից մինչև հոկտեմբերի 20՝ ժամը 09:00։

Էրեբունի փողոց - 26 փողոցի խաչմերուկից մինչև Էրեբունի թանգարանի առջևի տարածք
Հոկտեմբերի 18՝ ժամը 23:00-ից մինչև հոկտեմբերի 20՝ ժամը 09:00։

Բյուզանդ-Սարյան փողոցների և Թումանյան-Սարյան փողոցների հատման կետերի միջև ընկած հատված։
Հոկտեմբերի 19՝ 10:00-ից մինչև հոկտեմբերի 20՝ ժամը 09:00։