Երկրին է մոտենում մոտ 1կիլոմետրի հասնող աստերոիդ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News 

աստերոիդ

400 մետրից մինչև 1 կիլոմետրի հասնող 162082 (1998 HL1) անվանումով աստերոիդը հոկտեմբերի 25-ին կմոտենա Երկրին։  Ըստ NASA-ի՝ հոկտեմբերի 25-ին աստերոիդը Երկրից նվազագույն հեռավորության վրա կգտնվի։

Մեր մոլորակի համար աստերոիդը վտանգ չի ներկայացնում: Այն «Ապոլոնների» խմբից է։ Հայտնաբերվել է 1932 թվականի ապրիլի 24-ին Կառլ Ռեյնմուտի կողմից: