Գործադուլ Շենգավիթի շինանյութի շուկայում․ աշխատակիցները բողոքում են վճարների թանկացումից

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

Շենգավիթի շինանյութի շուկայի տարածքների վարձավճարների բարձրացման պատճառով աշխատակիցները բողոքի ակցիա են իրականացնում։ Աշխատողները նշում են, որ ի վիճակի չեն աշխատելու ներկայիս պայմաններում։ 

«5 ասմվա մեջ 2 անգամ արդեն 10 հազար դրամով թանկացրել են ամեն անգամ, դեռ չգիտենք որքան են բարձրացրել, եթե ճիշտ լուծում տան, կմնանք և կաշխատենք, եթե չէ՝ կփակենք կգնանք», - նշեց ակցիայի մասնակիցներից մեկը։

Խնդրի լուծման պահանջով՝ շինանյութի շուկայի աշխատակիցները դիմել են նաև տնօրինությանը, որը խոստացել է հստակ պատասխան տալ 3-4 օրվա ընթացքում:

Ակցիայի մասնակիցները նշում են, որ վարձավճարների բարձրացման դեպքում միայն հարկային վճարները կկարողանան կատարել։