Մոնթե Մելքոնյան փողոցում վթար է տեղի ունեցել․ Shamshyan.com

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News 

վթար

Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:50-ի սահմաններում Volkswagen Golf մակնիշի 55 RR 575 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Մոնթե Մելքոնյան փողոցի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե եզրաքարին, առաջ ընթացել, բախվել բետոնե արգելապատնեշին և մի պտույտ շրջվելով՝ մասամբ հայտնվել ճանապարհի մեջտեղում: Հաղորդում է Shamshyan.com-ը։ 

Աղբյուրի հաղորդմամբ՝ ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան:
 
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: