Մեր սիրելի մայրաքաղաքը դարձավ 2801 տարեկան․ԱԳՆ խոսնակը շնորհավորել է Երևանի օրը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 19, 24News 

Աննա Նաղդալյան

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել Երևանից և անգլերենով շնորհավորել մայրաքաղաքի օրը։ 

«Այսօր մեր սիրելի մայրաքաղաք Երևանը դարձավ 2801 տարեկան։  Երկուհազարմայ պատմության լույսերի ներքո, ոչ ոք չի կարող վիճել, որ Երևանն աշխարհի ամենաակտիվ ու հոգով երիտասարդ քաղաքներից է աշխարհում։ Շնորհավորում ծնունդդ Երևան»,- գրել է Նաղդալյանը։