Ծնվել է Տիգրան Քեոսայանի և Մարգարիտա Սիմոնյանի 3-րդ երեխան․ հայտնիները շնորհավորել են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

 

Մարգարիտա
Hellomagazine.com կայքը գրում է, որ RT-ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և կինոռեժիսոր Տիգրան Քեոսայանը երեխա են ունեցել։ Ուրախալի լուրն առաջիններից մեկը հայտնել է դերասանուհի և հաղորդավարուհի Թինա Կանդելակին:

«Դստեր ծնվելու կապակցությամբ շնորհավորում եմ թանկագին Մարգարիտա Սիմոնյանին և Տիգրան Քեոսայանին: Սա լավագույն լուրն էր, որ կարելի էր ստանալ շաբաթ առավոտյան: Շատ շուտով անձամբ կշնորհավորեմ»,-թելեգրամ-ալիքում գրել է Կանդելակին։

«Շնորհավորում եմ Մարգարիտային և Տիգրանին դստեր ծնվելու կապակցությամբ: Ուռա»,-գրել է հաղորդավարուհու լրագրող Անտոն Կրասովսկին։

Նորածին երեխան Տիգրան Քեոսայանի 5-րդ երեխան է և չորրորդ դուստրը: Մարգարիտա Սիմոնյանի հետ նրանք միասին են 2013 թվականից և մեծացնում են իրենց 5-ամյա դստերը՝ Մարիանային և 4-ամյա որդուն՝ Բագրատին: Ռեժիսորը ևս երկու դուստր ունի նախկին ամուսնությունից՝ 24-ամյա Ալեքսանդրան և 8-ամյա Քսենիան: Քեոսայանի նախկին և ներկայիս կանայք շատ ջերմ հարաբերություններ ունեն: