Անտանելի վիճակը կանգնեց ահեղ դատաստանի առջև, բոլորս զզված էինք․ Դավիթ Գասպարյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

«Մի անտանելի վիճակ կար, որից խորապես զզված էինք։ Հակապետական ու հակաժողովրդական դրսևորումներ էին դրանք և այդ ամենը կանգնեց ահեղ դատաստանի առջև, ահեղ դատաստանը բոլորի առջև է կանգնելու»,- նշում է գրականագետ Դավիթ Գասպարյանը։

 «Այս կառավարությունը պետք է հասկանա, որ հայոց լեզվի, հայ գրականության և հայոց պատմության թիկունքին մարդիկ կան կանգնած»,-ասաց գրականագետը, անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության կողմից քննարկման դրված նախագծի աշխատանքային այն տարբերակին, որում նշված է, որ այդ առարկաներն այսուհետ պարտադիր չեն լինելու բուհերի ոչ մասնագիտական ֆակուլտետների համար։

Նաև հավելեց, որ կան հիշողություն կրող առարկաներ, որոնց բացակայության դեպքում ազգը կորցնում է իր ինքնությունը և վերածվում մանկուրտի՝ հիշողություն չունեցող մարդկանց, որոնց նկարագրել է Չինգիզ Այթմատովն իր հայտնի վեպում։

Ավելի մանրամասն դիտեք տեսանյութում։