Արտակարգ դեպք՝ Եղվարդի դատարանում․ նիստից հետո 49-ամյա կալանավորը ինքնավնասում է արել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

դանակ

Հոկտեմբերի 19-ին Կոտայքի մարզում արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 17:10-ի սահմանում Եղվարդ քաղաքի «Նաիրի» բժշկակական կենտրոնից ոստիկանության Նաիրիի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի քերծված-կտրված վերք» ախտորոշմամբ քաղաքացուն բուժօգնություն ցուցաբերելու նպատակով բժիշկների հերթապահ խումբը մեկնել է Եղվարդի դատարան: Այդ մասին հայտնում է  shamshyan.com-ը:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Նաիրի բաժնի օպերատիվ խումբը, որը պարզել է, որ նույն օրը՝ ժամը 17:00-ի սահմանում, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նստավայրի առաջին հարկի՝ կալանավորվածների և ամբաստանյալների ժամանակավոր պահման վայրում դատական նիստից հետո 49-ամյա Սիմոն Հարությունյանը ինքնավնասում է կատարել:

Ըստ աղբյուրի՝ վերջինս որպես ամբաստանյալ մեղադրվում է ՀՀ քր-օր-ի 175 հոդվածի, 131 հոդվածի և 333 հոդվածի 2-րդ մասերի հատկանիշներով:

Դեպքքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: