ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Հայաստանի ԱԻՆ-ում հոկտեմբերի 21-ին՝ ժամը 00:55-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Կասյանի և Օգոստոսի 23-ի փողոցների խաչմերուկում շրջված հենասյունը խոչընդոտում է երթևեկությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Փրկարարները ճանապարհից հեռացրել են հենասյունը և հաղորդալարերը: