ԱԳ նախարարն աշխատանքային այց է կատարելու Միացյալ Թագավորություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Զոհրաբ

Հոկտեմբերի 21-22-ը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն աշխատանքային այց է կատարելու Միացյալ Թագավորություն:

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ այցի շրջանակներում նախարարը հանդիպումներ է անցկացնելու բրիտանացի գործընկերների հետ։

Նախատեսված է հանդիպում նաև բրիտանական առաջատար ԶԼՄ ներկայացուցիչների հետ։