Որպես անհետ կորած որոնվող 77-ամյա տղամարդը հայտնաբերվել է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Ոստիկանության Մալաթիայի բաժնի և ԱՎՎ Մալաթիայի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 21-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Կնյազ Ջանունցը հայտնաբերվել է Երևանի Չուխաջյան փողոցում և ներկայացվել ոստիկանության Էրեբունու բաժին: