Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը կոչ է արել պատրիարքի թեկնածուներին չառաջադրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

1

Կ. Պոլսի Հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ նամակ է հղել պատրիարքի հավանական թեկնածուներից Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը. փոխանցում է ermenihaber-ը: Պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին ուղղված նամակում Բեքչյանը տեղեկացնում է, որ հրաժարվում է իր թեկնածությունն առաջադրելուց, քանի որ խախտվել են մյուս բնական թեկնածուների իրավունքները։

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն անընդունելի համարելով մնացած 10 եպիսկոպոսների թեկնածության առաջադրման սահմանափակումը և դա որակել է իբրև խիստ վտանգավոր զարգացում պատրիարքարանի ապագայի համար: Իր զորակցությունը հայտնելով թեկանծություն առաջադրելու իրավունքից զրկված հոգևորականներին՝ Բեքչյանը հրաժարվել է հաստատել իր թեկնածությունը և կոչ է արել մյուսներին նույնպես չառաջադրվել՝ հանուն արդարության և հավասարության։