Գարեգին Բեքչյանը կոչ է արել պատրիարքի թեկնածուներին չառաջադրվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 21, 24News 

.

Կ. Պոլսի Հայոց պատրիարքի ընտրություններին ընդառաջ նամակ է հղել պատրիարքի հավանական թեկնածուներից մեկը համարվող Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը։ Այս մասին տեղեկանում ենք Էրմենիհաբերից:

Պատրիարքական տեղապահ Սահակ եպիսկոպոս Մաշալյանին ուղղված նամակում Բեքչյանը մասնավորապես տեղեկացնում է, որ հրաժարվում է իր թեկնածությունն առաջադրելուց, քանի որ խախտվել են մյուս բնական թեկնածուների իրավունքները։

Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանն անընդունելի համարելով մնացած 10 եպիսկոպոսների թեկնածության առաջադրման սահմանափակումը և դա որակել է իբրև խիստ վտանգավոր զարգացում պատրիարքարանի ապագայի համար:

Իր զորակցությունը հայտնելով թեկանծություն առաջադրելու իրավունքից զրկված հոգևորականներին՝ Բեքչյանը հրաժարվել է հաստատել իր թեկնածությունը և կոչ է արել մյուսներին նույնպես չառաջադրվել՝ հանուն արդարության և հավասարության։