Ամենաինտրիգային հարցը՝ ովքե՞ր են հավակնում ուժայինների ղեկավարների պաշտոններին. «Հրապարակ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 22, 24News 

/

«Հրապարակ» թերթը գրում է..«Այսօր մեկնարկող ԱԺ քառօրյայի ամենաինտրիգային հարցը «Լուսավոր Հայաստանի» կողմից առաջարկված նախագիծն է` ուժային կառույցների ղեկավարների նշանակման մասին, որը երկրորդ ընթերցում է անցնելու և հնարավորություն է տալու 25 տարեկանը լրացած ցանկացած քաղաքացու, որը 4 տարի ապրել է Հայաստանում, դառնալ ԱԱԾ տնօրեն կամ ոստիկանապետ:

ԲՀԿ-ից հարցրինք` նախագծին կո՞ղմ են քվեարկելու։ «Հարցը վերջնական կորոշվի քվեարկության օրը, այնուհանդերձ, մենք պայմանավորվածություն ունենք «Լուսավոր Հայաստանի» հետ, որ, որպես ընդդիմություն, փոխադարձաբար, ներկայացված օրինագծերին կողմ ենք քվեարկելու»: Օրինագծի ընդունումից հետո ուժային կառույցները, որոնք տևական ժամանակ ղեկավարում են ԺՊ-ները, ղեկավար կունենան։

Ոստիկանապետի հավանական թեկնածուների թվում է Հունան Պողոսյանը, ԱԱԾ-ի դեպքում՝ Ռուստամ Բադասյանի կողքին շրջանառվում է ԱԱԾ տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման դեպարտամենտի պետ Միքայել Համբարձումյանի անունը, ում հետ վարչապետն ուղիղ է աշխատում: Վերջինս, ի տարբերություն Արթուր Վանեցյանի, անխոնջ միջոցառումներ է ձեռնարկում իշխանությունների «հակառակորդների» նկատմամբ»,-գրում է թերթը։
 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում