Ալեն Սիմոնյանը՝ վարչապետի «սիրելիների» շարքում. ԱԺ «նախագահ» նա է նշանակվել. «Հրապարակ» 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 22, 24News 

.

«Հրապարակ» թերթը գրում է. «Այսօր մեկնարկող ԱԺ քառօրյան կառանձնանա ուժային կառույցներին վերաբերող «պատմական» օրինագծի ընդունմամբ: Արարատ Միրզոյանը հերթական անգամ թանկարժեք գործուղման է` դեպի Իտալիա, նիստերը կվարի փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը, ում վրա են դրվել ԱԺ նախագահի պարտականությունները:

Ի դեպ, հետաքրքիր է, որ մինչ այս Արարատ Միրզոյանը գործուղման մեկնելիս պարտականությունները, որպես կանոն, դնում էր ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի վրա, այս անգամ ԱԺ «նախագահ» է նշանակել Ալեն Սիմոնյանին: Հավանաբար, Հրայր Թովմասյանի թեմայով տված հարցազրույցներից հետո Սիմոնյանը համալրել է վարչապետի «սիրելիների» շարքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news