ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
«Ժամանակ» թերթը գրում է. «Բեյրութում տեղի ունեցող բողոքի ցույցերի մասնակիցները հնչեցնում են նաև ՀՅԴ Լիբանանյան կառույցի ղեկավար Հակոբ Բագրատունու անունը՝ վանկարկելով Բագրատունի հարամի. հարամի արաբերեն նշանակում է գող:
Հակոբ Բագրատունին զբաղեցնում է Լիբանանի կառավարությունում զբոսաշրջության նախարարի պաշտոնը և նրան է մեղսագրվում աղբի մաֆիայով միլիոնավոր դոլարներ աշխատելը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: