2 բնակարան, 20500 դոլար, 3,4 մլն դրամ․ ի՞նչ ունեցվածք ունի Վիետնամում ՀՀ դեսպանը․ «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Վահրամ

«Փաստը» գրում է․ «Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վահրամ Կաժոյանը ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2019 թվականին պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված տվյալների համաձայն՝ նորանշանակ դեսպանը հայտարարագրել է երկու բնակարան: Շարժական գույք հայտարարագրված չէ:

Հայտարարատու պաշտոնատար անձի հանձնած փոխառությունը պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել է 20500 ԱՄՆ դոլար:

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ Վահրամ Կաժոյանի դրամական միջոցը կազմել է 200 եվրո: 

Պաշտոնական պարտականությունները ստանձնելու տարվա հունվարի 1-ից մինչև պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտները գոյացել են աշխատավարձից, որոնց հանրագումարը կազմել է 3 461 079 ՀՀ դրամ: 

Վ. Կաժոյանը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ դեսպան է նշանակվել 2019թ. մայիսին: 

Մինչ այս նշանակումը՝ 2010-2019 թթ., նա եղել է ՀՀ ԱԳՆ միջազգային կազմակերպությունների վարչության պետ, միաժամանակ՝ Հայաստանի Հանրապետության՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ազգային հանձնաժողովի գլխավոր քարտուղար, ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդի աշխատանքային խմբի ղեկավար»,-գրում է թերթը։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: