ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել, համաձայն որի՝ Արտակ Նահապետյանին ազատել փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից։
«Ղեկավարվելով «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 6-րդ մասով՝ Արտակ Նահապետյանին ազատել փրկարար ծառայության տնօրենի պաշտոնից»,-ասված է վարչապետի ստորագրած որոշման մեջ։