«Georgian Airways»-ը Երևանում վայրԷջքով Մոսկվայից Թբիլիսի չվերթներ է իրականացնելու

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

ինքնաթիռ

«Գրուզիա Online»-ը գրում է, որ «Georgian Airways» ավիաընկերությունը Մոսկվայից Թբիլիսի ավիատոմսեր Է առաջարկել Երևանում կեսժամյա վայրԷջքով՝ առանց ուղևորների ու բեռների դուրսբերման։ Մեկ մարդու հաշվով տոմսերի արժեքը երկու ուղղությամբ 193 եվրո է:

Ըստ «Georgian Airways» ավիաընկերության մամուլի ծառայության՝ Երևանում ուղևորներին հարկ չի լինի դուրս գալ ինքնաթիռից, տեղափոխվել այլ ինքնաթիռ:

«Ռուսաստանի ու Վրաստանի միջև ուղևորների հարմարավետ փոխադրումն ապահովելու համար Երևանում վայրԷջքի ընթացքում նրանք կմնան օդանավում, նրանց բեռները չեն տեղափոխվի, իսկ տարանցման առավելագույն ժամանակը կկազմի 35 րոպե»,-նշել է ավիաընկերությունը:

Միջանկյալ վայրԷջքներով մինչև Թբիլիսի չվերթներն իրականացվում են Ռուսաստանի և Վրաստանի միջև թռիչքների արգելման պահից:

Հիշեցնենք, որ հունիսի 21-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր Է ստորագրել, որը ռուսական ավիաընկերություններին ժամանակավորապես արգելում Է հուլիսի 8-ից ՌԴ-ի տարածքից չվերթներ կատարել Վրաստան: