France Football-ը հրապարակել է Ոսկե գնդակի առաջին 5 հավակնորդների անունները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Սպորտ

Ֆրանսիական France Football պարբերականը սկսել է հրապարակել «Ոսկե գնդակի» հավակնորդների ցուցակը:

Աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մրցանակի հավակնորդների առաջին հնգյակում են. Սադիո Մանե («Լիվերպուլ», Սենեգալ), Սերխիո Ագուերո («Մանչեսթեր Սիթի», Արգենտինա), Ֆրենկի դե Յոնգ («Այաքս»/«Բարսելոնա», Նիդեռլանդներ), Ուգո Լյորիս («Տոտենհեմ», Ֆրանսիա), Դուշան Տադիչ («Այաքս», Սերբիա): Նշենք, որ France Football-ի վարկածով աշխարհի լավագույն ֆուտբոլիստը կհայտարարվի դեկտեմբերի 2-ին Փարիզում: