ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
«Աշխատակիցներն իհարկե քիչ են, մենք հիմա նոր հաստիքացուցակ ենք կազմում, որով կավելանա անտառապահների թիվը։ Կավելանան նաև պահաբաժինների թիվը, այս պահին 1000-1200 հեկտար տարածքով պահաբաժիններ կան, որ մեկ հոգու կողմից են վերահսկվում, ինչը, ռելիևֆի առանձնահատկությունից ելնելով, դժվար վերահսկելի է»,- լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի անտառների պահպանությանն ու վերահսկողությանն՝ ասաց «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար Վահե Մացակյանը։
Ինչ վերաբերում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ 2020-ին 10 մլն ծառ տնկելու մասին հայտարարությանը, ապա Մացակյանն այն ռեալ է համարում։ «Հայանտառ»-ի տնկարաններում աճեցնում ենք տնկիներ, ինչն, իհրակե, չի բավարարի։ Բայց այս պահին բանակցությունների մեջ ենք գործընկերների հետ, որ նվիրեն կան վաճառեն մեր անտառկազմող ծառատեսակների տնկիները»,- նշեց բանախոսը։