Վաղարշապատում 17-ամյա պատանին հեռուստացույց է գողացել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 22, 24News 

գողություն

Հոկտեմբերի 18-ին, ժամը 19.20-ին, ոստիկանության Վաղարշապատի բաժին էր զանգահարել Էջմիածնի Չարենցի թաղամասի մի կին բնակիչ և հայտնել, որ մուտքի դռան փականը կոտրել են ու գողացել հեռուստացույցը:
Մեկնած օպերատիվ խմբին կինը հայտնել էր, թե տղան է ոգելից խմիչքի ազդեցության տակ կոտրել դուռն ու տարել հեռուստացույցը, և ինքը որևէ բողոք չունի:
Վաղարշապատի քրեական հետախույզները, ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս, հոկտեմբերի 21-ին, ժամը 12.30-ին, գողություն կատարելու կասկածանքով նույն թաղամասի իրենց տան բակից բաժին բերման են ենթարկել 17-ամյա մի պատանու, որը կնոջ հետ ազգակցական որևէ կապ չունի: Ըստ նախնական տվյալների՝ հենց նա է հոկտեմբերի 18-ին դռան փականը կոտրել ու գողացել հեռուստացույցը՝ պատճառելով 250 հազար դրամի վնաս:
Տուժած կնոջից ընդունվել է հաղորդում:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Նյութերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին