Արսեն Բաբայանին ձերբակալողներն են պատասխան տալու, եթե դա անհիմն է. Գագիկ Ծառուկյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

ԱԺ-ում լրագրողներին հետ ճեպազրույցի ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ եթե Արսեն Բաբայանի ձերբակալությունն անհիմն է, ապա ձերբակալողներն են պատասխան տալու։ 

«Բոլորս պետք է տեսնենք Արսեն Բաբայանին ձերբակալելու հիմնավորումները, պետք է տեսնել՝ հանցակազմ կա՞ այդ մարդու գործունեության մեջ, որի հիման վրա մարդուն ձերբակալել են։ Ձերբակալողներն են պատասխան տալու, եթե դա անհիմն է»,-ասել է Գագիկ Ծառուկյանը, ապա նշել, որ կյանքը շարունակվում է, և որ մարդիկ պետք է իրենց պաշտոններն ու լիազորությունները ճիշտ օգտագործեն։