Այդքան տնկի չունենք 10 մլն ծառ տնկելու համար․ շրջակա միջավայրի փոխնախարար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

«Այդքան տնկի չունենք 10 մլն ծառ տնկելու ծրագիրն իրականացնելու համար, այս պահին որակյալ 2 մլն տնկի ունենք, որոնք կօգտագործենք, մնացածը ներմուծելու ենք»։ Լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Հայաստանի անտառների պահպանությանն ու վերահսկողությանն՝ ասաց շրջակա միջավայրի փոխնախարար Վարդան Մելիքյանը։  

«Սա պետք է ազդակ լինի, որ զարգացնենք տնկարանային տնտեսությունը, որովհետև 4-5 տարի հետո անտառածածկ տարածքը կրկնապատկելու նպատակով պետք է սկսենք տարեկան 30 մլն տնկի տնկել»,- նշեց փոխնախարարը։