«Հյուսիս-հարավի» գործով գրավի դիմաց ազատ արձակված նախկին նախարարը կալանավորվեց

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

նախարար

Մեկ ամիս առաջ «Հյուսիս-Հարավի» գործով գրավի դիմաց ազատ արձակված տրանսպորտի և կապի նախկին նախարար, «Սթոնս» ՍՊ ընկերության աշխատանքները համակարգող Գուրգեն Սարգսյանի նկատմամբ, որպես խափանման միջոց ընտրվել կալանավորումը։ Որոշումը կայացրել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արմեն Դանիելյանի՝ բավարարելով դատախազության բողոքը։ Նախկին նախարարը դատարանի շենքից տեղափոխել է կալանավայր:

Սեպտեմբերին քննիչը միջնորդություն էր ներկայացրել առաջին ատյանի դատարան Գուրգեն Սարգսյանին կալանավորելու համար, սակայն դատարանը մերժել էր միջնորդությունը։ Նախկին նախարարն ազատ էր արձակվել 10 մլն դրամ գրավի դիմաց:

«Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցք» ծրագրի մշակման և իրագործման գործընթացում թույլ տրված առերևույթ չարաշահումների դեպքերի փասըտով հարուցված քրգործի նախաքննության շրջանակում Գուրգեն Սարգսյանին մեղադրանք էր առաջադրվել 38-189-րդ հոդվածի 3-րդ մասով, 38-190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 38-205-րդ հոդվածի 2-րդ մասով:

Ըստ մեղադրանքի՝ Գուրգեն Սարգսյանը Սեդրակ Առուստամյանի, Սուրեն Ավագյանի հետ Հյուսիս-Հարավ ավտոճանապարհի Թալին-Լանջիկ և Լանջիկ-Գյումրի հատվածների շինարարական աշխատանքներն իրականացնող կապալառու «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Վեն Սիաոյի հետ կնքել են երկու կեղծ պայմանագիր, ծառայությունների մատուցման կեղծ հաշիվներ, որոնցով «ՍԻՆՈՀԻԴՐՈ ՔՈՐՓՈՐԵՅՇՆ»–ից դուրս են գրվել ապօրինի ֆինանսական միջոցներ, ապա դրանց ծագումը թաքցրել տարբեր փոխանցումների,  կանխիկացումների միջոցով։