Եթե Թուրքիան ոչ պատշաճ վարք դրսևորի, պատժամիջոցներ կկիրառենք․ Թրամփ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 22, 24News 

Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանը կայանալիք նիստից առաջ հայտարարել է, որ Սիրիայում շարունակվելու է հրադադարը: Եթե նույնիսկ փոքր բախումներ լինեն թուրքական բանակի և քուրդ զինյալների միջև, ապա դրանց թիվը այդքան էլ շատ չի լինի: Գրում է Ermernihaber-ը։

Թրամփը սպառնացել է Թուրքիային պատժամիջոցներ կիրառել և բարձրացնել մաքսատուրքերը, եթե իրեն ոչ պատշաճ դրսևորի: ԱՄՆ նախագահը այս մասին հայտնել էր նաև Թուրքիայի կողմից Սիրիայի հյուսիս-արևելքում իրականացվող «խաղաղության ակունք» ռազմագործողության շուրջ ձեռք բերված կրակի դադարեցումից առաջ:

Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ Սիրիայի քրդական «Ժողովրդական ինքնապաշտպանական ջոկատները» (YPG-ԺԻՋ) դուրս են եկել Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններից: Այնուհետև անդրադառնալով քրդերի հետ ԱՄՆ հարաբերություններին՝ Թրամփն ասել է.

«Մենք քրդերին 400 տարի ի վեր չենք խոստացել, որ մնալու եք տարածաշրջանում (խմբ. Սիրիայի հյուսիս): Մենք իմաստուն վարվեցինք, երբ ԱՄՆ զորքերը դուրս եկան այդ շրջանից»: