Արսեն Բաբայանին զրկում են ևս մեկ Սահմանադրական իրավունքի հավասար երաշխիքներից․ Մելիքյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 22, 24News 

Ռուբեն Մելիքյան

Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

«Արսեն Բաբայանի ձերբակալման իրավաչափության դեմ փաստաբանի բողոքը դատարանում մուտքագրել է երեկ՝ ժամը 21:04։ Ըստ Սահմանադրության՝ բողոքը պետք է քննվի սեղմ ժամկետում։ Գործնականում այդ դրույթը կիրառվում է այնպես, որ դատական նիստը նշանակվում է բողոքը մուտքագրելուց առավելագույնը 12-18 ժամ հետո։

Անցել է մոտ 16 ժամ, իսկ դատական նիստ դեռ նշանակված չէ։ Այս փաստը կարող է տպավորություն ստեղծել, որ Արսեն Բաբայանին զրկում են ևս մեկ Սահմանադրական իրավունքի հավասար երաշխիքներից։

Թերևս ժամանակն է օրենքով ամրագրել «Բռնենք, հետո կմտածենք՝ ինչ ենք անում» սկզբունքը։ Առնվազն՝ Հրայր Թովմասյանի մերձավորների մասով»։