Հալեպում ականազերծման հայ մասնագետները զինամթերքի վտանգի իրազեկման սեմինարներ են անցկացրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

ականազերծում

Հալեպում ՄԱԿ-ի զարգացման գրասենյակի խնդրանքով հոկտեմբերի 20-ին և 21-ին «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի մասնագետները պայթուցիկ զինամթերքի վտանգի իրազեկման սեմինարներ են անցկացրել միջազգային մի քանի կազմակերպությունների ներկայացուցիչների համար։ Այդ մասին տեղեկանում ենք Հումանիտար Ականազերծման և Փորձագիտական Կենտրոն ՊՈԱԿ ֆեյսբուքյան էջից։

ՀՀ Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոնի ուսումնական մասի ղեկավար Գրիգոր Բասենցյանի և գործողությունների բաժնի պետ Արթուր Բլբուլյանի կողմից անցկացված դասընթացներին ընդհանուր առմամբ 120 մարդ է մասնակցել։ «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»-ի մասնագետները և ղեկավար կազմը խոսել են Հալեպ նահանգի վտանգված և արդեն իսկ մաքրված տարածքների մասին, ներկայացրել անվտանգ վարքագծի կանոնները:

Վերջիններս Հալեպում պարբերաբար նմանատիպ ծրագրեր են իրականացնում՝ կարևորելով ականների վտանգի վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացումը:

Համագործակցությունը շարունակվում է։

 

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news