Կրասնոյարսկում ամբարտակի փլուզման վայրում 18 կիլոգրամ ոսկի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

1

Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի փլուզման վայրում հայտնաբերված ոսկին կշռում է 18 կիլոգրամ: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է իրավապահ մարմինների աղբյուրը:

«Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարների կողմից հայտնաբերված չհրկիզվող պահարանում գտնվում Է 18 կիլոգրամ ոսկի»,-ասել Է նա: Նրա խոսքով՝ չհրկիզվող պահարանը պահվում Էր շինություններից մեկում, որն ավերել Էին ջրահոսքերը: Ընդհանուր առմամբ, ամբարտակի փլուզման հետեւանքով ջուրը քշել-տարել Է երկու հանրակացարան ու երեք շինություն:

Հետաքննչական մարմինը մտադիր Է միջնորդել կալանք դնելու ոսկու վրա՝ տուժածների կողմից հնարավոր հայցապահանջները փոխհատուցելու համար:

Հիշեցնենք, որ Կրասնոյարսկի երկրամասում ամբարտակի փլվելու հետեւանքով զոհվել Է 15 մարդ, 2 հոգի անհետ կորել են: