Սիրիայից դեպի Իրաք նահանջած ամերիկյան զինուժը չի մնալու Իրաքում

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

1

Իրաքի կառավարությունը հայտնել է, որ Սիրիայից դեպի Իրաք նահանջած ԱՄՆ-ի զինուժը չի մնալու Իրաքում:

Գրավոր հայտարարության մեջ նշվում է, որ ԱՄՆ-ի զինուժը Իրաքի կառավարությունից թույլտվություն է ստացել հյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության տարածքով դուրս գալ երկրից:

 Ավելի վաղ Պենտագոնի ղեակավար Մարկ Էսփերը հայտարարել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ` Սիրիայից դուրս եկած ամերիկյան ուժերն ուղարկվելու են Իրաքի արևմտյան շրջաններ: