Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը 28-ամյակի ծննդյան տորթը կտրել է կացնով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Արթուր

Ըմբիշ Արթուր Ալեքսանյանը հոկտեմբերի 21-ին նշել է ծննդյան 28-րդ տարեդարձը: Ըմբիշը ծննդյան տորթը կտրել է կացնով։ Այդ մասին Արթուր Ալեքսանյանը տեսանյութ է հրապարակել ինստագրամյան էջում։

Հիշեցնքնեք՝ Արթուր Ալեքսանյանը հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական չեմպիոն է, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն, Եվրոպական երկրորդ խաղերի չեմպիոն։ 

2019-ին աշխարհի առաջնության եզրափակիչ դուրս գալու շնորհիվ 97 կգ քաշային կարգում Արթուր Ալեքսանյանն ապահովել է օլիմպիական ուղեգիր, որն անվանական չէ։

Տեսանյութը՝ այստեղ։