Նոյեմբերյանի ոստիկանները ապօրինի փայտանյութով բեռնատար են հայտնաբերել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Հոկտեմբերի 20-ին ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Կողբ բնակավայրի «Թեղանց փոս» կոչվող տեղամասի մոտ ստուգման նպատակով կանգնեցրել են «Գազ-63» մակնիշի մի մեքենա։

Այն բարձված է եղել շուրջ 5 խմ փայտանյութով։ Կողբ համայնքի 47-ամյա բնակիչ վարորդը փայտանյութի օրինականության վերաբերյալ որևէ փաստաթուղթ չի ներկայացրել։
Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի պահպանվող հատուկ տարածք։

Նշանակվել է մասնագիտական ստւգում։
Նախապատրաստվում են նյութեր։