Պուտինի և Էրդողանի հանդիպումը լինելու է բարդ և երկար․ Պեսկով

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Պեսկով

«Gazeta.ru»-ն գրում է, որ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկան հանդիպում լինելու է բավականին բարդ և երկար՝ կապված Սիրիայում տիրող իրավիճակի հետ: Ըստ Պեսկովի՝ բանակցությունները կսկսվեն «նեղ կազմով», ապա կկայանա երկկողմ հանդիպում:

«Ականատեսն ենք ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև շատ կոշտ հայտարարությունների փոխանակմանը: Հետևաբար, Պուտինը հաստատ խոսելու բան կունենա իր թուրք գործընկերջ հետ»,- ասել է Պեսկովը, ապա տեղեկացրել, որ 2 կողմերի ներկայացուցիչները կիքննարկեն առևտատնտեսական հարաբերությունները: