Քաթարի փողոցներում անտանելի շոգի պատճառով հսկայական օդափոխիչներ են տեղադրել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 22, 24News 

Քաթար

Քաթարի փողոցներում անտանելի շոգի պատճառով օդափոխության հսկայական համակարգեր են տեղադրում։ Քաթարում օդի ջերմաստիճանը հասնում է մինչև 46 աստիճան Ցելսիուսի։

Շոգի պատճառով այստեղ անցկացվելիք ֆուտբոլի  աշխարհի առաջնությունը նշանակվել է ձմռանը։

Դոհայի իշխանությունները շոգի դեմ պայքարելու նոր մեթոդներ են փնտրում․ նրանք քաղաքի փողոցներից մեկը կապույտ գույնով են ներկել։  Բաց գույնը լավ է փոխանցում արևի լույսը, ճանապարհը քիչ է տաքանում  ինչի արդյունքում օդը քիչ է տաքացնում։