Պարզվել է Շիրակի մարզի «Քեթիի» ոլորաններում ավտովթարի հետևանքով մահացածների ինքնությունը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

1
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակում պարզվել է հոկտեմբերի 21-ին Շիրակի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների ինքնությունը:

Պարզվել է՝ մահացածներն են՝ Հրազդան քաղաքի բնակիչ, 30-ամյա Վազգեն Մանասյանը, Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչներ, 33-ամյա Արթուր Ներսիսյանը և 33-ամյա Վահե Վարդումյանը:

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի ինքնությունը:

Ինչպես ավելի վաղ աղբյուրը հաղորդել էր, հոկտեմբերի 21-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում Suzuki մակնիշի 36 NS 002 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երեւան-Գյումրի-Բավրա ավտոճանապարհի 186 կմ հատվածում, Փոքաշեն գյուղի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի «Քեթիի» ոլորաններում, դեպի Գյումրի ընթանալիս, դեռեւս անհայտ պայմաններում դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, եւ մոտ 200 մետր, մի քանի պտույտ գլորվելով հայտնվել ձորում:

Վթարի հետեւանքով 3 հոգի որոնց դիերը ավտոմեքենայից դուրս հայտնաբերել էին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրիի թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարներն ու ճանապարհային ոստիկանները, տեղում մահացել էին, իսկ 1 հոգի՝ Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ, 30-ամյա Գեւորգ Ասատրյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր «Գյումրի» բժշկական կենտրոն: