Արշակունյաց պողոտայի առևտրի կետերից մեկում գողացել է մերսող սարք, օծանելիքներ ու այլ իրեր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

Ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 19-ին Շենգավիթի Մանանդյան փողոցում հայտնաբերել ու բերման են ենթարկել Շիրակի մարզի բնակիչ, 63-ամյա մի կնոջ․ կասկածանքը՝ գողություն։ Բերման ենթարկվածը խոստովանել է, որ սեպտեմբերին Արշակունյաց պողոտայում գտնվող առևտրի կենտրոններից մեկում գողացել է մերսող սարք, օծանելիքներ ու այլ ապրանք։

Վնասի չափը պարզվում է։ Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Նախապատրաստվում են նյութեր։