Արմավիրում խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ կան տուժածներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 22, 24News 

վթար

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 15:10-ի սահմաններում Էջմիածին-Աշտարակ ավտոճանապարհի Մրգաստան գյուղի վարչական տարածքում բախվել են Mercedes E200 մակնիշի 77 XV 707 համարանիշի КамАЗ մակնիշի 28 ՍՏ 449 համարանիշի և Opel Astra մակնիշի 35 ZD 294 համարանիշի ավտոմեքենաները: Գրում է Shamshyan.com-ը։

Վթարի հետևանքով Mercedes–ի ուղևորը և КамАЗ-ի վարորդը քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից։ Mercedes-ի վարորդը նույնպես շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է հիվանդանոց:

Բախման հետևանքով Mercedes-ի առջևի հատվածում հրդեհ է բռնկվել, սակայն քաղաքացիների ճիշտ գործողությունների արդյունքում կանխվել է կրակի տարածումը: Քաղաքացիներն իրենց ուժերով են մարել կրակը:

Հրշեջ-փրկարարները հոսնաքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը:

Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով