Գերմանիայում քրդերի ու թուրքերի միջև զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 22, 24News 

բախում

Գերմանիայում՝ Հենրե քաղաքում շուրջ 60 մարդու մասնակցությամբ զանգվածային ծեծկռտուք է տեղի ունեցել թուրքերի և քրդերի միջև։

Ծեծկռտուքի մասնակիցները զինված են եղել մահակներով ու փայտերով, որոշ մասն էլ դանակներով: Ոստիկանությունը նրանց ցրելու համար արցունքաբեր գազ է կիրառել։ Բերման ենթարկվածներ առայժմ չկան։