Թալանել են Ալավերդու քաղաքապետի տեղակալի բնակարանը․ գողացել են ոսկյա իրեր ու գումար

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

ոսկի

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում հոկտեմբերի 20-ին Լոռու մարզում տեղի ունեցած բնակարանային գողութան փաստով: Այդ մասին տեղեկանում ենք shamshyan.com-ից։

Այդ օրը ոստիկանության Թումանյանի բաժին է դիմել Հաղպատ գյուղի բնակիչ, 30-ամյա Վարոս Վարոսյանը և հայտնել, որ հոկտեմբերի 20-ին՝ ժամը 20:30-ից, մինչև հոկտեմբերի 21-ի՝ ժամը 09:00-ն ընկած ժամանակահատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, անհայտ անձը կամ անձինք ապօրինի մուտք են գործել հորեղբոր որդու՝ Ալավերդի քաղաքի Սարահարթ 2-րդ թաղամասում բնակվող, 33-ամյա Արթուր Վարոսյանի տուն և այնտեղից կատարել գողություն:

Ըստ նախնական տեղեկության՝ Ա. Վարոսյանի բնակարանից հափշտակել են ոսկյա իրեր և գումար:

Աղբյուրը նաև նշում է, որ Ա. Վարոսյանն Ալավերդու քաղաքապետի տեղակալն է: