Ռոմանոս Պետրոսյանը Քասախի համայնքապետի հարցով դիմել է վարչական դատարան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 22, 24News 

Ռոմանոս Պետրոսյան

Կոտայքի մարզպետը դիմել է ՀՀ վարչական դատարան:

«ՀՀ Կոտայքի մարզի Քասախ  համայնքի ղեկավարի 09․10․2019թ․N767 գրությամբ ՀՀ Կոտայքի մարզպետարան է ներկայացվել  ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի ավագանու 2019թ․ հոկտեմբերի 07-ի «Քասախ համայնքի ավագանու անդամների  լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին/ավագանու հերթական նիստ/»  N10 արձանագրությունը, որով արձանագրվել է  ավագանու թվով 6 անդամների  լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու փաստը: Ուսումնասիրությամբ պարզվել է, որ ավագանու լիազորությունների վաղաժամկետ դադարեցնելու մասին որոշման նախագիծը կազմվել է «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի խախտմամբ: ՀՀ Կոտայքի մարզպետը 11․10․2019թ․N01/08․1/07058-2019 գրությամբ առաջարկել է Քասախ համայնքի ղեկավարին  անդրադառնալ ավագանու 07․10․2019թ․թիվ 7 հերթական նիստի  սահմանված կարգով հրավիրելուն և գումարելուն:   Համայնքի ղեկավարը չի ընդունել մարզպետի առաջարկը և  11․10․2019թ․N780 գրությամբ այդ մասին հայտնել է Կոտայքի մարզպետարան: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ  2019 թ. հոկտեմբերի 7-ին «Քասախ համայնքի ավագանու անդամների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին/ արձանագրությունը հակասում է ՀՀ գործող օրենսդրությանը, 2019թ հոկտեմբերի 22-ին վերը նշված արձանագրությունը անվավավեր ճանաչելու համար՝ Կոտայքի մարզպետը հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան»,- ասված է հաղորդագրությունում: