Իտալիայում անբարենպաստ եղանակի հետևանքով մարդ է զոհվել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 22, 24News 

Իտալիա

Իտալիայի հյուսիսում անբարենպաստ եղանակի հետևանքով մեկ մարդ է մահացել,  3-ը՝ համարվում են անհետ կորած։ Գրում է Риа Новости-ն։

Ջենովա քաղաքի մերձակայքում փրկարարները զոհված տաքսիստի են հայտնաբերել, ում մեքենան հեղեղումներն ավտոճանապարհից դուրս էին շպրտել:

Անհետ կորած 3 մարդու որոնումները շարունակվում են: Հնարավոր է եղել փրկել Բրազիլիայի բնակչի կյանքը, ով ստիպած էր եղել մի քանի ժամ մնալ ծառի վրա, հայտնվելով հսկայական ջրի հոսքի կենտրոնում։