Քաղաքացիական հասարակությունը վերածվել է փաշինյանական հասարակության․ Ղազինյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

1

«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ 

«Հայաստանում, կամ աշխարհում, իրավապաշտպաններ մնացել ե՞ն:

Ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության ազգային լեգիոնն ո՞ւր ա:

Կամ Human Rights Watch, Amnesty International, Եվրոպայի խորհուրդ, Եվրոպական Միություն, ինչու՞ եք լռում:

Հայաստանում կար ժամանակ, երբ նշված կազմակերպությունները տարեկան երկու անգամ Report էին պատրաստում ու հրապարակում, Հայաստանը դնում էին ԵԽԽՎ մշտադիտարկման տակ, անխնա ու, իմիջիայլոց, շատ արդարացի, քննադատում էին ՀՀ իրենց համար անցանկալի իշխանությւններին:

Դե իսկ հայկական «քաղաքացիակա հասարակությունը» վերածվել է փաշինյանական հասարակության, դարձել են քաղաքական հասարակություն՝ պատգամավորներ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ:

Մարդու իրավունքներն այլևս ակտուալ չեն, իսկ ժողովրդավարությունը դեռ կսպասի:

Հեսա վենդետան անենք վերջացնենք, բոլորին բանտերը լցնենք, հետո տեսեք ինչ ժողովրդավարական պետություն ենք սարքելու:

Հիշեցի Ֆրանկլին Ռուզվելտի հայտնի խոսքերը, որ ասվել էին Նիկարագուայի դիկտատոր Սամոսեի հասցեին
«Это сукин сын, но он наш сукин сын»:

#անստանդարտ_արժեքներ
#պաշտոնյա_իրավապաշտպաններ»