Grand Swiss-ն ավարտվեց․ Արոնյանն զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 22, 24News 

Արոնյան

Բրիտանական Մեն կղզում անցկացված FIDE Chess.com Grand Swiss մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ  Լևոն Արոնյանը 7,5 միավորով 4-րդն է։ Մրցաշարում հաղթող դարձավ չին Հաո Վանգը։

Հայաստանի մյուս ներկայացուցիչները զբաղեցրել են՝ Հրանտ Մելքումյանը 21-րդն , Ռոբերտ Հովհաննիսյանը` 37-րդ, Վլադիմիր Հակոբյանը` 50-րդ, Գաբրիել Սարգսյանը` 54-րդ, Սերգեյ Մովսեսյանը` 104-րդ տեղերը։