ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը Թուրքիային մեղադրել է երկրի հյուսիսային շրջանների նկատմամբ զավթողական ծրագրեր ունենալու մեջ:
Այդ մասին նա հայտարարել է Իդլիբի նահանգի սիրիական զորամաս այցելության ժամանակ:
«Թուրքիայի նախագահը Սիրիայից գողացել է նրա նավթն ու հացահատիկը, նաև գործարաններ է դուրս բերել Հալեպից, իսկ այժմ Էրդողանը ցանկանում է հափշտակել սիրիական հողի մի մասը՝ դրա բնական հարստություններով», - գործակալությունը մեջբերել է Սիրիայի ղեկավարի խոսքը:
«Մենք ասել ենք ու շարունակում ենք ասել, որ Իդլիբի համար ճակատամարտը վճռորոշ նշանակություն ունի և վերջ կդնի Սիրիայի բոլոր շրջաններում անարխիային ու ահաբեկչությանը», - դիմելով զինծառայողներին՝ հայտարարել է Ասադը: