Credit suisse-ի տվյալներով՝ Հայաստանը միջինից ցածր եկամուտ ունեցող երկրներից է

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐ 22, 24News 

Shveycarakan bank

Շվեյցարական Credit Suisse բանկի զեկույցի տվյալներով Հայաստանը պատկանում է միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների շարքին: Հայաստանի բնակչության համատեղ հարստությունը կազմում է 42 մլրդ դոլար: Credit Suisse-ի գնահատմամբ՝ 2019 թ․ Հայաստանի մեկ քաղաքացուն բաժին ընկած հարստության ծավալը կազմել է 19 517 դոլար:

Միջինից ցածր եկամուտ ունեցող երկրների շարքին է դասվում նաև մեր հարևան Վրաստանը։ Երկրի բնակչության ընդհանուր հարստությունը կազմել է 37 մլրդ դոլար:

Ադրբեջանի բնակչության համատեղ կարողությունը կազմել է 83 մլրդ դոլար։ Այն ընդգրկվել է միջինից բարձր եկամուտ ունեցող երկրների շարքում:

Տեսանյութեր

Live

Լրահոս

Related news